Հաջողակ մարդկանց մասին
Հեշտ է ասել՝ «Ես իմ ամբողջ կյանքը կտայի, միայն թե Կասպարովի պես մնայի շախմատի պատմության էջերում կամ խաղայի Պրեմիեր Լիգայում, ինչպես դա անում է Մխիթարյանը կամ նվագեի այնպես, ինչպես նվագում է Իցակ Պերլմանը...»:
Այո՛, մեզ համար հեշտ է նման բաներ ասելը։ Բայց արդյո՞ք մենք պատրաստակամ ենք վերը նշված մարդկանց պես նվիրյալ կերպով աշխատել, տալ մեր ամբողջ կյանքը մեր արհեստին։
Կառլոս Կաստանեդայի իմաստուն խոսքերը
Կարևոր է նաև մի դիտարկում անել․ մինչև ինչ-որ գործի նվիրվելը, վստա՛հ եղեք, որ դա Ձեր սրտի ընտրությունն է, այլ ոչ թե միջոց՝ այլոց տպավորելու, զարմացնելու կամ ինչ-որ մեկի սպասումներին համապատասխանելու։
Տեղին է հիշել Կառլոս Կաստանեդայի իմաստուն խոսքերը՝ «Կյանքում բոլոր ճանապարհներն անիմաստ են․ ընտրե՛ք այն ճանապարհը, որը բխում է Ձեր սրտից»։
Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք արժեքավոր խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։
Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)
Ձգտե՛ք Կատարելության,
Kaizen Mastery
Comments