top of page
Search
Kaizen Mastery

«Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» իրազեկման ծրագիր

Յունիսեֆ Հայաստան և Ընտանիքի Ակադեմիա

Ուրախ ենք տեղեկացնել, որ Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիր Արևիկ Հայրապետյանը վերջերս սկսել է համագործակցել «Յունիսեֆ Հայաստան»-ի և «Ընտանիքի Ակադեմիա» հասարակական կազմակերպության հետ՝ «Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» իրազեկման ծրագրի շրջանակներում:

Ուրախ ենք, որ մեր համահիմնադիրը հնարավորություն ունի իր մասնագիտական խորհուրդները կիսել մանկաբույժների հետ և օգնել վերջիններիս բարելավել ծնողների հետ հաղորդակցման, կոնֆլիկտների հաղթահարման հմտությունները և ձգտել մասնագիտական առաջընթացի:

Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի - Յունիսեֆ Հայաստան և Ընտանիքի Ակադեմիա

Կայզեն TV-ի մասին


Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:


Քոուչ Արեւիկ Հայրապետյանի մասին

Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։

Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը:

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments

Yorumlar


bottom of page