Ձմեռային օլիմպիական խաղեր. հետաքրքիր պատմություն
1998թ. Ճապոնիայի Նագանո քաղաքում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում Շվեդիայի ազգային հավաքականը չկարողացավ նվաճել ոչ մի ոսկե մեդալ:
Փորձագետները հետևյալ եզրակացությանը եկան. եթե շվեդ մարզիկների ցուցանիշները ընդամենը 5%-ով ավելի բարձր լինեին, ապա…
Լսելով ԿայզենPodcast-ը՝ կիմանաք փորձագետների եզրակացությունը և այն, թե ինչ կարևոր դասեր կարող ենք քաղել մեզ համար այս սպորտային իրադարձությունից:
Սպորտը և փոքրիկ քայլերի արվեստը
Այս սպորտային իրադարձությունը կարևոր հիշեցում է առ այն, որ ինչպես սպորտում, այնպես էլ կյանքում, հաջողության հասնելու համար մենք կարիք չունենք մեկ օրում 100 %-ով մեր կյանքը հեղափոխելու:
Փոխարենը, բավարար է ամեն օր լինել մի փոքր ավելի լավը, թեկուզ 5%-ով, թեկուզ 1% -ով ավելի լավը, քան դրան նախորդող օրը, օրինակ՝ արթնանալ թեկուզ 10 րոպե շուտ՝ աշխատանքի գնալուց առաջ մարզվելու համար, օրական թեկուզ 10 րոպե տրամադրել Ձեր մասնագիտական ոլորտում կատարելագործվելուն, այլ ոչ թե բողոքել, որ Դուք դրա ժամանակը չունեք:
Այսինքն՝ Ձեր առօրյա քայլերով փոխեք այն, ինչ կարող եք, թեկուզ եթե այդ փոփոխությունն առաջին հայացքից աննշան է թվում, այլ ոչ թե սպասեք, թե երբ է գալու այն կախարդական օրը, երբ Դուք միանգամից 100%-ով կբարելավեք Ձեր ցուցանիշները (փոխաբերաբար ասած) կյանքի տարբեր բնագավառներում:
Ինչպե՞ս դառնալ ավելի լավը
Այո՛, ընկերներ, հաճախ բավարար է սովորականիից ընդամենը մի քանի տոկոսով ավելին անել, որպեսզի Դուք հասնեք նրան, ինչին սովորական պայմաններում չէիք կարող հասնել:
Մտածե՛ք այս գաղափարի շուրջ և որոշու՛մ կայացրեք այն մասին, թե Ձեր կյանքի ո՞ր բնագավառում կարող եք կիրառել յաս գաղափարը՝ ոչ թե մեկ շաբաթից, ոչ թե երկուշաբթի օրվանից, ոչ թե մյուս ամսվա սկզբից, այլ հենց այսօրվանից:
Եթե օգտակար համարեցիք ԿայզենPodcast-ի այս թողարկումը, ապա շնորհակալ կլինենք, եթե տարածեք այն Ձեր ընկերների շրջանում:
Ձգտե՛ք Կատարելության,
Kaizen Mastery
Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:
Comments