top of page
Search
Kaizen Mastery

Ժամանակի կառավարում (օգտակար խորհուրդներ)

Ժամանակի կառավարում


Ժամանակի կառավարումը անհրաժեշտ հմտություն է, որին կարող է տիրապետել ցանկացած մարդ:


Ուշադրության կենտրոնացում

Նորություն չէ, որ այսօր մենք ապրում ենք գերակտիվ աշխարհում, որտեղ դժվարագույն խնդիր է կենտրոնանալ մեզ համար կարևոր աշխատանքի վրա և որևէ արժեքավոր բան ստեղծել։

Մեր օրերում կյանքում հաջողության հասնելու հնարավորություն ունեն ոչ թե նրանք, ովքեր առավել տաղանդավոր են, այլ նրանք, ովքեր կարողանում են կենտրոնանալ որևէ աշխատանքի վրա բավականաչափ երկար ժամանակ՝ ընդհուպ մինչ այն պահը, երբ կտեսնեն իրենց կատարած աշխատանքի արդյունքը։

Ինչպե՞ս կենտրոնանալ


Կարևոր է անդրադառնալ անհատի կենտրոնանալու ունակությունը զարգացնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտին՝ սոցիալական մեդիայում գերակտիվ լինելուն:

Նորություն չի լինի ասել, որ մարդկանց մեծամասնությունն այսօր ապրում է Ֆեյսբուքում. առավոտյան աչքերը բացելուց հետո շատ մարդիկ սովորության ուժով ստուգում են ֆեյսբուքյան նորությունները, աշխատանքի գնալիս նախընտրում են «մի փոքր էլ» ժամանակ անցկացնել ֆեյսբուքում, աշխատավայրում մարդկանց համակարգչի էկրանին մյուս պատուհանների կողքին առկա է ֆեյսբուքի պատուհանը և ամեն 5 րոպեն մեկ մարդիկ ստուգում են, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ են ուտում կամ որտեղ են իրենց ընկերները և այլն։

Սա մարդկանց համար այնքան սովորական է դարձել, որ քչերն են փորձում մի պահ կանգ առնել և տարանջատել իրական կյանքը ֆեյսբուքյան իրականությունից։


Կայզեն TV-ի մասին


Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments

Комментарии


bottom of page