top of page
Search
Kaizen Mastery

Էմոցիոնալ ինտելեկտը ծնողավարման պրոցեսում

Էմոցիոնալ ինտելեկտի դերը երեխայի դաստիարակության մեջ


«Էմոցիոնալ ինտելեկտի կենսական դերը ծնողավարման պրոցեսում» խորագրով սեմինարը տեղի ունեցավ mapa.am մանկական տեղեկատվական պորտալ-ի և Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համատեղ ջանքերով:

Միջոցառումն անցկացվեց CITYZEN մասնագիտությունների քաղաքում փետրվարի 23-ին:

Սեմինարը նախատեսված էր այն ծնողների համար, ովքեր

  • կարևորում են հոգեպես առողջ և լիարժեք երեխաներ մեծացնելը,

  • համարում են, որ ինչպես ցանկացած այլ գործում, այնպես էլ ծնողավարման պրոցեսում, կան հմտություններ, որոնք պետք է սովորել և շարունակաբար զարգացնել,

  • պատրաստ են վերանայել իրենց համոզմունքները ծնող լինելու և ծնող-երեխա հարաբերությունների վերաբերյալ

ծնող - երեխա հարաբերություններ

Սեմինարի ընթացքում՝

  • բացահայտեցինք, թե ինչպես է մեր կյանքի ուղին ազդում նրա վրա, թե ինչպիսի ծնող ենք հիմա, անկախ նրանից՝ գիտակցում ենք, դա թե ոչ,

  • սովորեցինք պարզ և շատ արդյունավետ տեխնիկաներ ծնողների էմոցիոնալ ինտելեկտը բարելավելու համար, ինչի շնորհիվ նրանք կկարողանան հասկանալ, ընդունել և հարգել իրենց երեխայի էմոցիաները, նրա կարիքները,

  • ծանոթացանք մի հաղորդակցման մոդելի, որի շնորհիվ ծնողները կարող են առողջ հարաբերություններ կառուցել իրենց երեխաների, ընտանիքի անդամների հետ

Սեմինարը վարեց Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիր, քոուչ Արևիկ Հայրապետյանը:

Ահա մասնակիցների մեկի կարծիքը սեմինարի վերաբերյալ՝

«Մասնակցել եմ Էմոցիոնալ ինտելեկտի կենսական դերը ծնողավարման պրոցեսում սեմինարին։

Շնորհակալ եմ Արևիկին, որ դեռ չլինելով մայր, տեղ հասցրեց այնպիսի խորը գաղափարներ, որոնք անկասկած կօգնեն ինձ և իմ երեխաներին միմյանց հասկանալ ավելի լավ։ Հուսով եմ Արևիկը ևս կզգա մայրության բերկրանքը և կվայելի դրա ամեն մի վայրկյանը, ինչպես ես՝ սեմինարից հետո ։)»:

ինչպես դաստիարակել երեխային

Կայզեն TV-ի մասին

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական

օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:


Քոուչ Արեւիկ Հայրապետյանի մասին

Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։

Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը:

0 comments

Commentaires


bottom of page