Առաջնորդության քոուչինգ
Խարիզմատիկ առաջնորդ դառնալը յուրաքանչյուր ղեկավարի հաջողության գրավականն է: Առաջնորդության քոուչինգը կօգնի Ձեզ դառնալ ավելի լավ ղեկավար, ինչն էլ իր հերթին կնպաստի Ձեր բիզնես ընկերության, կազմակերպության կամ թիմի զարգացմանը:
Քոուչի հետ անհատական հանդիպումների ժամանակ Դուք հնարավորություն կունենաք նորովի դիտարկել Ձեր մարտահրավերները և արժանապատվորեն հաղթահարել դրանք, միևնույն ժամանակ սովորել՝ ինչպես
-
կենսական իմաստ բացահայտել Ձեր ամենօրյա աշխատանքի մեջ՝ այդպիսով ծառայելով ընկերության բոլոր շահառու կողմերին,
-
սահմանել ընկերության ներսում Ձեր գործունեությանը վերաբերող հստակ նպատակներ և նախագծել գործողությունների ծրագիր՝ այդ նպատակներին հասնելու համար,
-
կյանքի կոչել նախանշված գաղափարները՝ ամենօրյա փոքրիկ քայլերի շնորհիվ հասնելով սահմանված նպատակների իրականացմանը,
-
սահմանել առաջնահերթություններ և հավատարիմ մնալ դրանց,
-
զարգացնել կարևորի վրա կենտրոնանալու ունակությունը,
-
բարձրացնել Ձեր արդյունավետության մակարդակը,
-
բացահայտել Ձեր ստեղծարար ներուժը և կյանքի կոչել այն,
-
դուրս գալ հարմարավետության գոտուց և ընդառաջ գնալ նոր մարտահրավերների,
-
զարգացնել առաջնորդական և թիմին ոգեշնչելու հմտություններ,
-
կառուցել հզոր թիմային մշակույթ,
-
զարգացնել աշխատակիցների միջև և աշխատակիցների հետ ծագած կոնֆլիկտները ֆասիլիտացնելու և դրանք դրական փորձառության վերածելու հմտություններ,
-
առողջ և իմաստալից հարաբերություններ ստեղծել ընկերության աշխատակիցների հետ,
-
ներդաշնակություն ստեղծել կյանքի բոլոր ոլորտներում և ապրել իմաստավորված կյանքով
Ներդրում կատարելով առաջնորդների շարունակական զարգացման մեջ՝ բիզնես ընկերությունները ձեռք են բերում մի շարք առավելություններ՝ աշխատակիցների նվիրվածության և հավատարմության, շահառու կողմերի շրջանում ընկերության հեղինակության և վստահության բարձրացում, ինչպես նաև երկարաժամկետ զարգացում և առաջընթաց։
Առաջնորդության Քոուչինգի ծառայությունից օգտվող ղեկավարները առանցքային դեր կունենան իրենց յուրաքանչյուր աշխատակցի, ինչպես նաև ամբողջ թիմի ներուժը բացահայտելու և կյանքի կոչելու գործում՝ այդպիսով դառնալով այն ղեկավարը, ում հետ աշխատելը մասնագիտական նվաճումների խոստում է յուրաքանչյուր աշխատակցի համար:
Հարկ է նշել, որ մեր բոլոր ծառայությունները
համատեղում են մարդկային ներուժն իրագործելու վերաբերյալ ամենավերջին գիտական ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև աշխարհի ամենանորարար ընկերություններում կիրառվող լավագույն փորձը:
Մենք միանգամայն վստահ ենք, որ մեր կողմից առաջարկվող Առաջնորդության Քոուչինգի ծառայությունն անչափ արժեքավոր կլինի շարունակական կատարելագործման ձգտող յուրաքանչյուր առաջնորդի համար: